Հունիս 2023

Մարիետա Դովլաթբեկյանի «Բուկովսկի» ներկայացումը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում:

Սիրելի՜ հանդիսատես, ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ այս տարի տիկնիկային թատրոնի պատմության մեջ հետաքրքիր նախադեպ եղավ` առաջին անգամ մեր թատրոնի ներկայացման պրեմիերան տեղի ունեցավ այլ երկրում` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: Մենք հանդիսատեսին ներկայացանք Մարիետա Դովլաթբեկյանի «Բուկովսկի» ներկայացումով: Շնորհակալ ենք փառատոնի կազմակերպիչներին: Ներկայացումն արդեն ունի մի շարք հրավերներ միջազգային տարբեր փառատոներից: