Eng  Հայ Рус 

Երևանի
Հովհ. Թումանյանի
անվան պետական
տիկնիկային թատրոն

 Թատրոնի պատմությունը

Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թ. հունիսի 1-ին: Սերգեյ Օբրազցովի դպրոց-ստուդիայի շրջանավարտ Հասմիկ Գյոզալյանի գլխավորած թատերախմբի ջանքերի շնորհիվ 1935թ. հունիսի 5-ին թատրոնը ներկայացրեց հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթի հիման վրա բեմադրված իր առաջին՝ “Շունն ու կատուն” ներկայացումը:

Թատրոնի հիմնադիրների թվում էին դերասան և ռեժիսոր Սոֆյա Բեջանյանը, նկարիչ Գևորգ Առաքելյանը, մանկավարժ Մարուքե Դուրգարյանը, դերասաններ Պավլոս Բորոյանը և Արաքսյա Արաբյանը: Թատրոնի առաջին տնօրենն էր Վարյա Ստեփանյանը: Տիկնիկային ռեժիսուրայի և դերասան-տիկնիկավարների նախապատրաստման պրոֆեսիոնալ դպրոցի ստեղծման գործում առանձնահատուկ ներդրում ունեն Մոսկվայի Կենտրոնական տիկնիկային թատրոնի դերասան և նկարիչ Պավել Յանշինը (1936թ. “Կաշտանկա”՝ ըստ Ա.Պ.Չեխովի) և, հատկապես, Լենինգրադի տիկնիկային թատրոնի ռեժիսոր և կոմպոզիտոր Բորիս Շունաևը (“Տիկնիկային քաղաք”՝ ըստ Ե.Շվարցի, “Գուլիվեր”՝ ըստ Ջ.Սվիֆթի, “Դոն Քիշոտ”՝ ըստ Սերվանտեսի): Բ. Շունաևի ղեկավարությամբ թատրոնում 1939-1948թթ. աշխատում էր ռուսական թատերախումբ:

Երևանի տիկնիկային թատրոնի պատմության մեջ նշանակալի տեղ են զբաղեցնում հայ հանրահայտ ռեժիսորներ Լևոն Քալանթարը (“Չախ-չախ թագավորը” ըստ Հովհ.Թումանյանի և “Հեքիաթ Սալթան թագավորի մասին”՝ ըստ Ա.Ս.Պուշկինի, 1938թ.) և Տիգրան Շամիրխանյանը (“Եղեգնուհին”՝ ըստ Ղ.Աղայանի, 1940թ.) նկարիչներ Խ.Եսայանը, Ս.Ստեփանյանը, Վ.Թևանյանը և Ա.Սարգսյանը:

Ներկայիս՝ Սայաթ-Նովա 4 հասցեում թատրոնը գտնվում է 1975թ-ից ի վեր: Թատրոնն ունի երկու բեմ՝ մեծ և փոքր, որոնք հագեցած են ժամանակակից լուսային և ձայնային սարքավորումներով:

Թատրոնը հաճախ է մասնակցում բազում միջազգային փառատոնների, որոնց աշխարհագրությունը ձգվում է Հնդկաստանից մինչև ԱՄՆ: Թատրոնի միջազգային ճանաչման գործում մեծ է ռեժիսորներ Մանյա Ասլանյանի, Երվանդ Մանարյանի, Ռուբեն Բաբայանի, Նարինե Գրիգորյանի, Լարիսա Մանգասարովայի և Զարուհի Անտոնյանի ներդրումը:

1998թ.-ից թատրոնի տնօրենն է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը: Գլխավոր նկարիչն է Հայաստանի վաստակավոր նկարիչ Անժելա Գալստյանը: Թատերախմբում կա 35 դերասան:

Թատրոնին կից գործում է հիմնադիր Պ. Բորոյանի անունը կրող, Հայաստանում միակ թատերական տիկնիկի թանգարանը:

 Ներկայացումներ
 

                                       

Ներկայացման անունը


Բեմադր. տարեթիվը

Բեմադր.  ռեժիսորը

Բեմադր.

նկարիչը, նկարչ. ձևավորումը

Բեմադր. կոմպոզիտորը, երաժշտկան ձևավորումը

«Անհաղթ աքլորը»

1978 թ.

2007թ.վեր

Ե. Մանարյան

Ա. Սարգսյան

Յու.Հարությունյան (կոմպ.)

«Անահիտ»

1992 թ.

 Լ. Մանգասարովա 

Ա. Գալստյան

եր. ձև.՝ Լ. Սարգսյանի,

             Ս. Սարգսյանի

«Գայլի և ուլիկների նոր արկածները»

1981 թ.

2007թ. վեր

Տ. Զահալյան

Մ. հարությունյան

Է. Միհրանյան (կոմպ.)

«Բեթղեհեմի աստղի տակ»

1991 թ.

Ռ. Բաբայան

Ա. Գալստյան

Ա. Նազարյան (կոմպ.)

«Դում-դում իմաստունը և անգետները»

1988 թ.

2013թ. վեր.

Ա. Գամջյան

Ա. Գալստյան

Ա. Վարդանյան (կոմպ.)

«Երրորդը»

1992 թ.

2009թ. վեր

Ռ. Բաբայան

Ա. Գալստյան

եր. ձև.՝ Լ. Սարգսյանի,

             Ս. Սարգսյանի

«Երեք խոզուկ»

1998 թ.

2011 վեր.

Ռ. Բաբայան

Ա. Գալստյան

եր. ձև.՝ Լ. Սարգսյանի,

             Ս. Սարգսյանի

«Զվարճասեր Մուկին»


1997 թ.


Լ. Մանգասարովա

Ա. Գալստյան

եր. ձև.՝ Լ. Սարգսյանի,

             Ս. Սարգսյանի

«Թզուկի երգը»


1980 թ.

2011 վեր.

Տ. Զահալյան

Ա. Սարգսյան

Է. Միհրանյան (կոմպ.)

«Հայի բախտ»

1997 թ.


Ռ. Բաբայան

Հ. Գասպարյան

եր. ձև.՝ Լ. Սարգսյանի,

             Ս. Սարգսյանի

«Ճնճղուկը»


1985 թ.


Վ. Բիլկով

Ա. Սարգսյան

եր. ձև.՝ Հ. Ներսիսյանի

«Շունն ու կատուն»

1995 թ.

2013թ. վեր.

Ռ. Մարուխյան 

Ա. Միքայելյան

Ռ. Ամիրխանյան (կոմպ.)

«Ոսկե ձկնիկ»

1979 թ.


Տ. Զահալյան

Ա. Սարգսյան

եր. ձև.՝ Հ. Ներսիսյանի

        Յու. Խաչիկյանի

«Պոչատ աղվեսը»

1988 թ.

2012թ. վեր.

Ռ. Մարուխյան 

Ա. Մանարյան

Ա. Սմբատյան (կոմպ.)

«Սուտլիկ որսկանը»


1999թ.

Լ. Մանգասարովա

Ա. Գալստյան

եր. ձև.՝ Լ. Սարգսյանի,

             Ս. Սարգսյանի

«Փոքրիկ Իդայի ծաղիկները»

2001թ.

Լ. Մանգասարովա


Մ. Դավիդովա

եր. ձև.՝ Լ. Սարգսյանի,

             Ս. Սարգսյանի

«Կարմիր գլխարկը»


2004թ.

Ա. Մաղաքյան

Հ. Գասպարյան

եր. ձև.՝ Լ. Սարգսյանի,

             Ս. Սարգսյանի

«Փոքրիկ իշխանը»

2005թ.

Լ. Մանգասարովա

Ա. Գալստյան

երժ.՝ Ա. Միտինյանի

«Կոշկավոր կատուն»


2006թ.


Տ. Գևորգյան

Կ.Բաբայան

եր. ձև.՝  Ս. Սարգսյանի

«Հենց էն Հուռին»

2006-7թ.

Ռուբեն Բաբայան

Ա. Գալստյան

երժ.՝Մ. Վարդազարյան

«Ակ. Ակ»

2007թ.

Ռուբեն Բաբայան

Կ. Եղիազարյան

Է.Հայրապետյան

«Ճանապարհային արկածներ»

2008 թ.

Լ. Մանգասարովա


Ա. Գալստյան

եր. ձև.՝  Ս. Սարգսյանի

«Ամպից պոկված հեքիաթը»

2009թ.

Զ. Անտոյան

Ա. Ալեքսանյան

եր. ձև.՝  Զ. Անտոյանի

«Ոսկե ճուտիկը»

2009թ.

Կ. Խաչատրյան

Կ. Բաբայան


«Թռիչք քաղաքի վրայով»

2010

Ն. Գրիգորյան

Ա. Գալստյանի


«Աբու Հասանի մաշիկները»

2010

Լ. Մանգասարովա

Ա. Գալստյան

Ա. Միտինյան

«Թևավորը»

2011

Զ. Անտոյան

Ա. Ալեքսանյան

Զ. Անտոնյանի

«Ալիսան հրաշքների աշխարհում»

2012 թ.

Սամսոն Մովսեսյան

Ա. Գալստյան

Վահագն Ռուշանյան

«Ծուղրուղու»

2012-13 թ.

Ռուբեն Բաբայան

Կ. Բաբայան


«Դզին»

2013 թ.

Ռուբեն Բաբայան

Ալինա Ալեքսանյան


«Pro Շամիրամ»

2014 թ.

Աիդա Սիմոնյան



«Պատրանքներ»

2014 թ.

Զ. Անտոնյան



«Կոշկավոր կատուն»


2014 թ.

Լ. Մանգասարովա

Կ.Բաբայան

եր. ձև.՝  Ս. Սարգսյանի

«Ինչպես չբեմադրվեց»

2014թ.

Հ. Շահինյան

Հ. Շահինյան


«ՊանտելեյԿարմանովի սենտենցիաները»

2014թ.

Զ. Անտոնյան

Զ. Անտոնյան



 «Я здесЪ»
2015թ.  Տ.Մելքոնյան  Տ.Մելքոնյան, Ն.Մուրադյան  Բեթհովեն, DOGMA

«Հովնան»
2015թ.  Ն. Գրիգորյան  Վ.Ռիդեո-Հովհաննիսյան  DOGMA

«egoIST»
2015թ.  Ս. Թադևոսյան  Ն. Կիրակոսյան  եր. ձև.՝ Ս. Թադևոսյան

«Վհուկը»
2015թ.  Ս. Մովսեսյան  Ա. Գալստյան  -

«Чуть больше, чуть меньше»

2015թ. 
 
 Հ.Շահինյան 
 - -
     
«Գրինչի գողացած ամանորը»2015թ.Ս.Մովսեսյան Կ.Օնանյան 
     
 «Մատնաչափիկը» 2016թ.Ս.Մովսեսյան  Կ.Օնանյան   

    
 «Ծովահեն պինգվինները» 2016թ. Ս.ՄովսեսյանԿ.Օնանյան  -
     
 «Խոսիր ինձ հետ»  2016թ. Ս.Մովսեսյան Կ.Օնանյան 
     
 «Нос»2017թ. Ս.Մովսեսյան  Կ.Օնանյան  
     
«Հորթըն Փղիկը»2017թ. Զ.Անտոնյան Ա.Ալեքսանյան Ս.Օքսներ
     
«Երբ ծաղկում է մարգարտածաղիկը»2017թ. Լ.Մանգասարովա Ա.Գալստյան Ա.Միտինյան 
 
 Մամուլ
 
Աշխատակազմ
 Մեծ բեմ
 Փոքր բեմ