Աղասի Մելքոնյան
1997-2001թթ. ընդունվել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի տիկնիկային բաժինը՝ Ռուբեն Բաբայանի արվեստանոց:
Ուսանողական տարիներից ընդգրկվել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ներկայացումներում՝ որպես տիկնիկավար-դերասան, որտեղ և աշխատում է մինչև օրս:
1999-2001թ. սովորել և ավարտել է Մնջախաղի պետական թատրոնին կից ստուդիայում:
Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի հետ մասնակցել է թատերական փառատոների և հյուրախաղերով հանդես է եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Դերեր`
«Հենց էն Հուռին»-Էն մեկ
«Փոքրիկ իշխան»- Իշխան
«Կոշկավոր կատուն»-Կատու
«Ակ-Ակ»- Գեներալ, Պետրովիչ, չինովնիկ
«Բեթղեհեմի աստղի տակ»-Հովսեփ
«Հայի բախտը» - Աստված, Գայլ, ծառ
«Ալիսան հրաշքների աշխարհում» -Տուր, Նապաստակ
«Ոսկե ձկնիկը»- Սկոմորոխ
«Փոքրիկ Իդայի ծաղիկները»-Էլֆ, մեխակ
«Թզուկի երգը»- Թզուկ,
«Անհաղթ աքլորը»-Աքլոր
«Ծուղրուղու»-Գորտ
«Ոսկե ճուտիկը»-Գայլ
<<Կարմիր գլխարկը>>- Հեքիաթասաց, անտառապահ
«Պոչատ աղվեսը»-Աղվես, վաճառական
«Անահիտ»- Վաղինակ
«Աբու հասանի մաշիկները»-Ղադի, վաճառական
«Օպերացիա համեղ պատառիկ»-Նապաստակ
«Ճանապարհայնի արկածներ»-Ոզնի
«Զվարճասեր Մուկին»- Կատու
«Երրորդը»- Պուչո
«Գայլի և ուլիկների նոր արկածները»- Ագռավ
«Դում-Դում իմաստունը և անգետները»- Դում-դում
«Երբ ծաղկում է մարգարտածաղիկը»-Արջուկ
«Շունն ու Կատուն» -Պիպոզ, Այծ
«Սուտլիկ Որսկանը»- Հադի-Հուդի