Eng  Հայ Рус 

Երևանի
Հովհ. Թումանյանի
անվան պետական
տիկնիկային թատրոն

 Ստեղծագործական

Սամսոն Մովսեսյան

Սամսոն Մովսեսյան Սամսոն Մովսեսյան  /ռեժիսոր/
Սամսոն Մովսեսյանը ծնվել է 1988թ Երևանում: 2002թ աշխատել է Ագուլիս տիկնիկային թատրոն ստուդիայում:2005թ ընդունվել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի դրամատիկական թատրոնի ռեժիսուրա բաժին Գրիգոր Մկրտչյանի արվեստանոց:Ուսման տարիներին կատարել է բազմաթիվ բեմադրություններ մասնակցել Հայսատանյան և միջազգային փառատոնների: 2006թ հիմնել է Ափ թատերախումբը:10-ից ավել ներկայացումների հեղինակ է: Աչքի ընկնող ներկայացումներից են Հասմիկ Չարենց Մարդիկ վերև նայեք,Սեյ Սենագոն Գեյաշա, Է.Թեյլոր Իդեալական սպանություն: 2012թ Գոգոլի ՙՔիթը՚ պատմվածքի հիման ներկայացման համար արժանացել է Արտավազդ թատերական մրցանակի լավագույն երիտասարդ ռեժիսոր անվանակարգում:2012թ իրականցրեց ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ նախագիծ,ներկայացումը խաղացվեց Թբիլիսիում անգլերեն լեզվով:Մասնակցել է ՙՀայֆեստ՚,ՙԹատրոն Իքս՚,ՙԵրիտասարդ ռեժիսուրայի հանրապետական փառատոն՚ և մի շարք այլ փառատոների և նախագծերի:2012թ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում բեմադրեց Լ.Քերոլի ՙԱլիսան հրաշքների աշխարհում՚ներկայացումը , որը 2013թ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ հաղթեց դարձյալ լավագույն երիտասարդ ռեժիսոր անվանակարգում, ինչը աննախադեպ էր մրցանակաբաշխության պատմության մեջ: 
2015-ի թվականի հունիսի 11-ին կայացավ Ն.Վ.Գոգոլի «Вий» պատմվածքի հիման վրա «Վհուկը» ներկայացման պրեմիերան, որը 2016թ. ստացավ «Արտավազդ» մրցանակ` լավագույն ռեժիսուրա անվանակարգում:

Բեմադրություններ.

1.Ոսկու կարաս, Մի կաթիլ մեղրը, ՙԼապտերՙ թատրոն, 2005թ. 
2.Ժան Ժակ Ռուսսո, Նարեկացի Արվեստի Միություն, 2006թ.
3.Ժաննա Դ Արկ, Ափ թատրոն, 2007թ.
4.Հին աստվածներ, Ուսանողական թատրոն, 2008թ.
5.Կարմեն, Ափ թատրոն, 2008թ.
6.Թռիչք և Մահապատիժ, ՆՓԱԿ, 2009թ.
7.Տուռանդոտ, 2009թ.
8.Մարդիկ վերև նայեք, Ափ թատրոն, 2009թ.
9.Անտիգոնե, 2010թ ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
10.Անդառնալիություն,  Ափ թատրոն,2010թ.
11.Կռոտկայա, Դոստոյեվսկի,Ափ թատրոն, 2010թ.
12.Քիթը, Գոգոլ, Ափ թատրոն 2011թ.
13.Գեյշա, Ափ թատրոն, 2012թ.
14.Ալիսան հրաշքների աշխարհում,  Հովհ.Թումանյանի տիկնիկային թատրոն, 2012թ.
15.Թզուկ Բոմը, Հովհ.Թումանյանի տիկնիկային թատրոն, 2014թ
16.Հիվանդները, Ափ Թատրոն, 2015թ.
17.Վհուկը , Գոգոլ, Հովհ.Թումանյանի տիկնիկային թատրոն, 2015թ.
18.Սոխակը, Ունիսոն ՀԿ 2015թ.
19.Գրինչի գողացած ամանորը, Հովհ.Թումանյանի տիկնիկային թատրոն, 2015թ.
20.Օզ երկրի հրաշագործը, Պատանի Հանդիսատեսի Թատրոն, 2016թ.
21.Կայարան, Ափ թատրոն 2016թ.
22.Կարոտ, Համաստեղ, Լ.Քալանթարի անվան պետ թատրոն, 2016թ.


 Lուսանկարներ