Eng  Հայ Рус 

Երևանի
Հովհ. Թումանյանի
անվան պետական
տիկնիկային թատրոն

Նորություններ

Նոր ներկայացում՝ «Հորթըն փղիկը»

Նոր ներկայացում՝ «Հորթըն փղիկը» Սիրելի՛ բարեկամներ, ուրախությամբ տեղեկացնում ենք ձեզ, որ վաղը՝ ապրիլի 16-ին մեր բեմում պրեմիերա է՝ Դոկտոր Սյուզի հեքիաթի հիման վրա ստեղծված ներկայացում:

Նուլ ջունգլիում ամառ էր, հուլիս ամիսն էր, հուլիսի տասն էր, անասելի շոգ էր: Հորթըն փղիկը ցողում էր իրեն սառնորակ ջրով, երբ հանկարծ ինչ-որ ձայն հասավ ականջին նրա՝ հազիվ լսելի... թե ինչ պատահեց հետո՝ կպատմեն այս զարմանալի հեքիաթի հերոսները:

Ռեժիսոր՝ Զառա Անտոնյան
Նկարիչ՝ Ալինա Ալեքսանյան
Պրոեկցիա՝ Դավիթ Սահակյանց
Երաժշտական ձևավորում՝ Զարուհի Գևորգյան, Սթեֆան Օկսներ, Արմեն Սարգսյան, Անի Արաբյան
Դերերում՝ Հարություն Հովհաննիսյան, Մարիկա Դովլաթբեկյան, Արթուր Նազարյան, Տաթև Մելքոնյան, Լիանա Նիկողոսյան, Վալենտինա Ջուլհակյան
Թարգմանությունը Նունե Վարդանյանի